Մեր նահագան Սերժ Սարգսյան

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է 1983 թվականին։ Կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում՝ զինվորականի ընտանիքում։ Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է[3]։ Ունի երկու դուստր՝ Անուշն ու Սաթենիկը[4], և 5 թոռնիկ՝ Մարիամը, Արան, Սերժը և Ռիտան։

Սերժ Սարգսյանը ունի երկու եղբայր՝ Ալեքսանդր և Լևոն Սարգսյանները։

Սերժ Սարգսյանի ծնողների տունը գտնվում է Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում (այստեղ ժամանակին բնակություն են հաստատել Գորիսի Տեղ գյուղի բնակիչները)։ Հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը, մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 16-ին[5]։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը։ 1979-1988 թվականներին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական։

Ֆինանսական կարողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն գույքի և եկամուտների հայտարարագրի, 2014 թվականին Սերժ Սարգսյանի տարեկան եկամուտը կազմել է 20 միլիոն 164 հազար դրամ, որից նրա աշխատավարձը կազմում է 10 միլիոն 111 հազար դրամ, իսկ 10 միլիոն 52 հազար դրամը հայտարարագրված է, որպես փոխառություններից ստացած եկամուտ։ 2014 թվականի սկզբին Սերժ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 129 միլիոն 400 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 114 միլիոն 100 հազար դրամ[6]։

Համաձայն ՀՀ նախագահի 2013 թ. ընտրություններից առաջ ունեցվածքի մասին հայտարարագրի, Սերժ Սարգսյանն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով սեփականատեր է Ստեփանակերտում գտնվող 96 քմ մակերեսով շենք-շինության։ Նա ունի նաև 1992 թվականի արտադրության «Միցուբիշի Մոնտերո» ավտոմեքենա, ինչպես նաև 18-20-րդ դարի հին իրեր՝ արձանիկներ, քանդակներ, կտավների հավաքածու Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի հեղինակած գործերից[7]։

Հետանկախության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թ.-ին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993-1995 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 1995-1996 թվականներին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար, 1996-1999 թվականներին՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999-2000 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007 թվականներին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 2008 թ. ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ։[8]

1996 թ.-ի նախագահական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերժ Սարգսյանի անձը անմիջականորեն կապված է նաև 1996 թվականի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունների հետ: Մասնավորապես, 1996թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ բողոքի գործողություններ իրականացնելու համար փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարներ, կոտրելով ՀՀ Ազգային ժողովի շենքի դարպասները, մտան ներս: Արձանագրվեցին բախումներ շենքը հսկող զինված անձանց և ցուցարարների միջև, ծեծի ենթարկվեցին բազմաթիվ պատգամավորներ: Այդ ժամանակ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետն էր Սերժ Սարգսյանը, ում ղեկավարած կառույցը, ըստ էության, պետք է ապահովեր շենքի անվտանգությունը: Կրակահերթերի հետևանքով վիրավորվում և սպանվում են բազմաթիվ քաղաքացիներ, երկրում հաստատվում է ռազմական դրություն: Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ դառնում է ՀՀ նախագահ[9][10][11]:

Ըստ շրջանառվող լուրերի՝ կրակելու հրաման է տվել այդ ժամանակ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը[10]: 2011 թվականի հոկտեմբերի 11-ին Երևանի Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրես շարժման հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ կրակահերթեր արձակելու առաջարկով իրեն է դիմել անձամբ Սերժ Սարգսյանը[9]:

Այս առնչությամբ ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը իր մտերիմների հետ ունեցած խնջույքի ժամանակ հայտարարեց իր հայտնի ելույթներից մեկը.

Aquote1.png Եթե մենք այդ ժամանակ ունենայինք 8 հատ ջրցան մեքենա, մի 40 հատ տանկ, ըըը տեխնիկայի միջոցներ, բան էն որ պայթացնում էինք (ծիծաղում է): Մենք էտ օրը մի 20-30 հազար փամփուշտ կրակեցինք օդ, բայց լավ դուբինկա չունեինք, չէր հերիքում ոչ մեկին: Ջրով կարելի էր էտ ամբողջ ժողովրդին, էտ ի՜նչ ժողովուրդ է 15000 ժողովուրդ է, ընդամենը 300, 800 կամ 1000 հոգին էր կատաղած, 1000 ժողովուրդը ինչա՜, 8 հատ ջրի մեքենա ես բան անում, է վերջացավ գնաց, թացանում ա, գնումա տուն չորանալու: Եթե չես կարողանում արդյունաբերությունը աշխատացնես, գոնե 8 հատ ջրի մեքենա պետք ա ունենաս դրա համար, այսինքն՝ որ չես կարողանում աշխատացնես բյուջեն, այսինքն՝ էսքան գործազուրկ կա, էսքան ջրի մեքենա (ծիծաղում է): Ոչ միայն դուք պտի կրակեիք, այլ մենք էլ պտի կրակեինք, մի 50 - 800 հոգի պտի սպանեինք: Հետո գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք...[12][13][14] (Վանո Սիրադեղյան)' Aquote2.png


2008 թ.-ի նախագահական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ ՀՀ նախագահի ընտրություններ 2008 և Բողոքի ակցիաներ Երևանում 2008 թ.

Բազմահազարանոց հանրահավաք փետրվարի 29-ի երեկոյան

2008 թ.-ի մարտի 2-ի առավոտյան մայրաքաղաք մտնող ՀՀ ԶՈՒ զրահամեքենա
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն առաջադրեց իր թեկնածությունը 2008 թ.–ի փետրվարի 19-ին նշանակված Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահական ընտրություններին[15]։ Փետրվարի 19–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցել է 1671027 մարդ, որից Սերժ Սարգսյանի օգտին՝ 862369, այսինքն՝ 52.82%, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանի օգտին՝ 351222, այսինքն՝ 21.5%։[16] Այսպիսով Ս․Սարգսյանը ընտրվում է ՀՀ երրորդ նախագահ։[17] Հաջորդ օրը նախագահի նախկին թեկնածու Տեր–Պետրոսյանը և նրա ղեկավարած քաղաքական ուժը համապետական հանրահավաք են անցկացնում՝ մերժելով ՀՀ ԿԸՀ–ի հրապարակած տվյալները։ Երևանի ազատության հրապարակում սկսվում են անընդմեջ բողոքի ակցիաներ (տես՝ Բողոքի ակցիաներ Երևանում 2008 թ.)։ Մարտի 1–ի լույս 2–ի գիշերը ժամը 6։20–ին ոստիկանական ստորաբաժանումները մահակների և արցունքաբեր գազի կիրառմամբ մտան Ազատության հրապարակ՝[18] այնտեղից հեռացնելով քնած ցուցարարներին։ Կեսօրից հետո լոկալ ընդհարումները վերափոխվում են զանգվածային ընդհարումների ՀՀ Ներքին զորքերի և ժողովրդի միջև Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հրապարակում և հարակից փողոցներում։ Արդեն երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցույցերը ճնշելու նպատակով հայտարարեց արտակարգ դրություն և ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները մտցրեց մայրաքաղաք[19]։

Այս իրադարձությունները խորը ճգնաժամ ստեղծեցին հասարակական–քաղաքական դաշտում[20]։

2013 թ․–ի նախագահական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ ՀՀ նախագահի ընտրություններ 2013 և Բողոքի ակցիաներ Երևանում 2013 թ.


Քաղաքացիների նկատմամբ հաշվեհարդարներ և հետապնդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն «ՎիքիԼիքս» կայքի հրապարակած փաստաթղթերի՝ 2006 թ.-ի սեպտեմբերի 5-ին այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսի զրույցի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է եղել իր հասցեին իր բառերով ասած «անհիմն» մեղադրանքներ հնչեցրած լրագրողի բնակարան հաստավիզներ ուղարկել ու պատժել նրան, բայց նման բան չի արել։ Իսկ «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ հայտարարել է, թե «այդպիսով Ս.Սարգսյանը ԱՄՆ դեսպանին փաստել է, որ «հաստավիզների բանդա» է պահում, որոնց կարող է հրահանգել մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել։»[21]։

Գրիգոր Նարեկացի


Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։

Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով եպիսկոպոսի որդին էր։

Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվում նույն Նարեկա վանքում և ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է թոնդրակյանների աղանդին պատկանելու կամ հարելու համար։

Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։


Նարեկացու ստեղծագործությունները

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։

Post has attachment
Մեր Հայրենիքի քաղաք Երեվան
Photo

Հովհանես Թումանյան

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում[6]:

1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[10]: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թ. կիսատ թողնելով ուսումը, աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն»գրական պարբերություններում:

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ.[6]:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։

1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահում է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։


1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է[11]:

հայաստանում ընտրություները կսկսվեն ապրիլի 2-ին


կմասնաքցեն : կուսակցություններ

Հայաստանի Հանրապետական կուսակցություն.
Հայ Հեղափոխական Դաշնակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն.
«Հայկական վերածնունդ» կուսակցություն. Առաքելյան Էդգար Խաչատուրի
Հայաստանի կոմունիստական կուսակցություն.

կմասնաքցեն : դաշինքներ

«Ելք» դաշինք
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք.
«Ծառուկյան» դաշինք.
«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք.
Wait while more posts are being loaded