Profile

Cover photo
Gevorg Barseghyan
Worked at Google
Attends State Engineering University of Armenia
Lives in Ashtarak
86,877 views
AboutPostsPhotosYouTubeReviews

Stream

Gevorg Barseghyan

Shared publicly  - 
1
Add a comment...

Gevorg Barseghyan

commented on a video on YouTube.
Shared publicly  - 
1
Add a comment...
 
Мне дали конфету на дудле #googlebirthday! Счет: 14600
 ·  Translate
1
Add a comment...

Gevorg Barseghyan

Shared publicly  - 
3
Татьяна Алиева.'s profile photo
 
Прелесть. 
 ·  Translate
Add a comment...

Gevorg Barseghyan

commented on a video on YouTube.
Shared publicly  - 
 
հազիվ պրծա էտ զիբիլից. Thank you. ))
 ·  Translate
1
Add a comment...

Gevorg Barseghyan

commented on a video on YouTube.
Shared publicly  - 
1
Add a comment...

Gevorg Barseghyan

Shared publicly  - 
1
Add a comment...

Gevorg Barseghyan

Shared publicly  - 
 
եկեղեցու գավիթը
 ·  Translate
2
Add a comment...
People
Education
  • State Engineering University of Armenia
    QH&I, 2012 - present
Basic Information
Gender
Male
Public - 4 months ago
reviewed 4 months ago
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ Ս. Աստվածածնին իր երկնային ավետիսը բերելուց 6 ամիս առաջ Գաբրիել հրեշտակապետը այցելեց Երուսաղեմի Տաճարում ծառայող բարեպաշտ Զաքարիա քահանային: Նա հայտնեց, որ վերջինս Հովհաննես անունով մի որդի է ունենալու, որը լինելու է Փրկչի նախակարապետը: Սակայն քահանան կասկածեց այս խոսքերին, քանի որ ինքը և իր կինը խիստ ծեր էին: Այդ կասկածի համար նա պատժվեց և մինչև ասվածի իրականանալը չէր կարողանում խոսել: Երբ խոստման համաձայն մանուկը ծնվեց, և ութերորդ օրը նրան տարան թլփատության, Զաքարիայի համրությունը հրաշքով վերացավ: Նա սկսեց խոսել և փառաբանելով Աստծուն՝ մարգարեացավ, որ շուտով աշխարհ կգա Մեսիան, որ մանուկ Հովհաննեսը կլինի Նրա նախակարապետը և ժողովրդին կնախապատրաստի ընդունելու աշխարհի Փրկչին: Այս հրաշալի իրադարձության լուրը շուտով տարածվեց ողջ Հրեաստանով, և բոլորն ակնածանքով խորհում էին մանկան ապագա գործերի մասին: Հովհաննեսը վաղ զրկվեց ծնողներից և հեռացավ անապատ, ուր ապրում էր քարանձավում խստագույն ճգնությունների մեջ: Նա կրում էր ուղտի մազից զգեստ, գոտի էր կապում և սնվում վայրի մեղրով ու մարախով: Հովհաննես Մկրտիչ (լուսանցապատկեր) Երուսաղեմ, ձեռ. 2563, Կեռան թագուհու Ավետարան, 1272 թ. Երբ լրացավ Հովհաննեսի 30 տարին, Աստծո հրամանով նա եկավ դեպի Հորդանան գետը և սկսեց քարոզել ժողովրդին: «Ապաշխարեցե՛ք,- ասում էր նա,- որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» [Մատթ. 3.2]: Նա հանդիմանում էր անօրեններին՝ ասելով, որ եթե նրանք չապաշխարեն և բարի պտուղ չտան, շուտով կկործանվեն, քանզի մոտ է հատուցման ժամը: Շատերը, լսելով նրա քարոզը, ապաշխարում էին, և Հովհաննեսը, ի նշան մաքրության, նրանց մկրտում էր Հորդանանում: Այդ ժամանակ մկրտության եկողների մեջ հայտնվեց Հիսուսը և բոլորի պես Ինքն էլ մկրտվեց Հովհաննեսի կողմից (տե՛ս Աստվածահայտնություն): Սուրբ Հովհաննեսը մինչև վերջ կատարեց իր գործը՝ նախապատրաստելով Տիրոջ ճանապարհը, ճանաչելով և ընդունելով Նրան: Վկայելով Փրկչի մասին՝ նա ցնծում էր ուրախությունից և մարգարեանում իր մոտալուտ մահվան մասին: Հովհաննես Մկրտիչը գլխատվեց Գալիլիայի չորրորդապետ Հերովդեսի կողմից, որին հանդիմանել էր անօրինական ամուսնության համար: Նա Քրիստոսին նախորդած և Նրա գալուստը վկայող ամենամեծ մարգարեն էր: Նրա մասին Ինքը Տերն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել» [Մատթ. 11.11]:
• • •
Public - 8 months ago
reviewed 8 months ago
3 reviews
Map
Map
Map
Գտնվում է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավում: XIII դ. այն հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այստեղ տեղափոխելով ս. Գևորգ զորավարի մասունքները: Վանքի Ս. Գևորգ եկեղեցին կառուցել է վանահայր Հովհաննես վարդապետը 1664-1669 թթ. (ճարտարապետներ՝ Սահակ Հիզանեցի, Մուրադ): Եկեղեցին, որը քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, ուշ միջնադարի հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է և աչքի է ընկնում նրբաճաշակ, ճոխ հարդարանքով: Ս. Գևորգին արևմուտքից կից է եռակամար սրահը՝ զուգակցված զանգակատան հետ:
• • •
Public - 8 months ago
reviewed 8 months ago