Profile cover photo
Profile photo
Երևանի քաղաքապետարան
64 followers -
yerevan; yerevan municipality; city news; capital news; urban development
yerevan; yerevan municipality; city news; capital news; urban development

64 followers
About
Posts

Post has attachment

Post has attachment
Add a comment...

Post has attachment
Add a comment...

Post has attachment
#Բերքիտոն

Սեպտեմբերի 15-ին` ժամը 11:00-17:00-ն Երևանում արդեն 5-րդ անգամ կանցկացվի «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնը, այս տարի՝ Կիրովի անվան մանկական այգում:

Բերքի փառատոնի կարևորությունը, անցած տարիների ձեռքբերումները, ինչպես նաև փառատոնի այս տարվա առանձնահատկություններն ու սպասվող իրադարձությունները ներկայացվել են Մանկական այգում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որի բանախոսներն են եղել Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, փառատոնի հիմնադիր, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, Ավստրիական զարգացման գործակալության Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը և Գենդերային հավասարության ՄԱԿ-ի Կանանց հիմնադրամի պորտֆոլիո ղեկավար տիկին Ռանա Էլ Հուջեյրին:
PhotoPhotoPhotoPhotoPhoto
9/13/18
8 Photos - View album
Add a comment...

Post has attachment
#տրանսպորտիոլորտ

Հարգելի համաքաղաքացիներ,
թիվ 5 ավտոբուսային երթուղու աշխատանքի պարբերականության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող իբր «սաբոտաժ կազմակերպելու» վերաբերյալ տեղեկություններին ի պատասխան հարկ ենք համարում նախ տեղեկացնել, որ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Երևան քաղաքի վարչական տարածքով անցնող միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների ուղեգծերը համաձայնեցվում են Երևանի քաղաքապետի հետ, իսկ ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի հ.1042-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգի 14-րդ կետի համաձայն՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ավտոկայարաններից, ավտոկայաններից և երթակարգավարական կետերից:

Վերջին մի քանի օրերին, խախտելով վերոհիշյալ նորմատիվ իրավական ակտերի պահանջները, «Էջմիածին-Երևան-Էջմիածին» միջմարզային միկրոավտոբուսային հ.203 երթուղում շահագործվող տրանսպորտային միջոցները Կենտրոնական ավտոկայանում սահմանված վերջնակետից անօրինական ձևով շարունակում են ուղևորափոխադրումների իրականացումը՝ հասնելով մինչև մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան, Աբովյան պուրակ, ինչի արդյունքում խաթարվել է Երևանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների, այդ թվում նաև ավտոբուսային հ.5 երթուղու բնականոն աշխատանքը, որը տեղիք է տվել նաև երթուղիներում աշխատող տրանսպորտային միջոցների վարորդների արդարացի դժգոհությանը:
Տեղեկացնում ենք նաև, որ ներկայումս աշխատանքներ են տարվում հարցը կարգավորելու ուղղությամբ:
Photo
Add a comment...

Post has attachment
Բարի օր, Երևան:
#Yerevan

#Ջերմաստիճանը Երևանում՝ +21°
Good morning, Yerevan! Доброе утро, Ереван.
#EVNautumn #EVNweather
Photo
Add a comment...

Post has attachment
#Կրթությանոլորտ
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հյուրընկալել և հուշանվերներ է հանձնել սեպտեմբերի 2-7-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացված գերքաղաքների 3-րդ միջազգային օլիմպիադայում թիմային հաշվարկով 2-րդ կարգի արծաթե գավաթ և «Բլից» մրցույթում 2-րդ կարգի փոքր արծաթե գավաթ նվաճած երևանցի դպրոցականներին ու պատվիրակության անդամներին:

https://bit.ly/2p1PviO
Add a comment...

Post has attachment
#Բարիլուր
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 11-ին մայրաքաղաքում ծնվել է 75 երեխա՝ 49 տղա, 26 աղջիկ:
Photo
Add a comment...

Post has attachment
#Ջերմաստիճանը Երևանում՝ +29°
Good morning, Yerevan! Доброе утро, Ереван.
#EVNautumn #EVNweather
Photo
Add a comment...

Post has attachment
#Բարիլուր
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա՝ 48 տղա, 36 աղջիկ:
Photo
Add a comment...
Wait while more posts are being loaded