Profile cover photo
Profile photo
Marine Petrossian
47 followers -
poet and columnist
poet and columnist

47 followers
About
Posts

Post has attachment
Կարևոր չի, կարևոր չի, կարևոր չի ոնց,
ասում ա Լևոն Տեր-Պետրոսյանը,
ամեն գնով պետք ա, ամեն գնով, պետք ա հաշտություն կնքել, անպայման
պետք ա էսօր կնքել, եթե էսօր չկնքեցինք, վաղը
ավելի վատ ա լինելու, վաղը շատ վատ ա լինելու, շատ վատ,
աղետ ա լինելու,
մեր ռեսուրսը սպառված ա, մենք ռեսուրս չունենք,
աղետ ա լինելու #զրույցբարձրաձայն #պատերազմևխաղաղություն
Add a comment...

Post has attachment
Ես ոչ առաջին նախագահին պաշտողների մեջ եմ,
ոչ դիվականացնողների,
դրա համար էլ ուզում եմ անջատել
սրբազան պատերազմ խաղարկող էդ կինոն,
և որպես մարդը մարդուն,
Լևոն Տեր-Պետրոսյանին ուզում եմ տալ մի հարց
․․․
#զրույցբարձրաձայն #պատերազմևխաղաղություն
Add a comment...

Post has attachment
Ինչո՞ւ ա Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախի հարցի ռազմավարության մասին ասվածը հանգեցնում Պուտինին, Օլանդին և Թրամփին տրվող պիոներական զեկույցի։ Սա հոգեբանական անկեղծության պա՞հ ա։ Հնարավո՞ր բան ա։ Թե՞ ընդդիմախոսներին ծիծաղելի հանելու քարոզչական հնարք ա։ Այսինքն Լևոնը ունկնդրին էնքան ախմախ ա պատկերացնում, որ մտածում ա՝ էդ պարզունակագույն հնարքը չե՞ն նկատի #զրույցբարձրաձայն #պատերազմևխաղաղություն
Add a comment...

Post has attachment
#կավաֆիս #մարինե_կայք #cavafy #modernpoetry #marinesite Վայելքի հարցը կենտրոնական հարց ա Կավաֆիսի համար և դրան տրամագծորեն հակադիր պատասխան էին տալիս քրիստոնեությունն ու հունական, պայմանականորեն ասած, հեթանոսությունը http://marinepetrossian.com/hy/about-cavafy-2
Add a comment...

Post has attachment
#կավաֆիս #մարինե_կայք #cavafy #modernpoetry #marinesite Կոնստանտինոս Կավաֆիսը էսօր աշխարհում ամենահայտնի հույն բանաստեղծն ա, Հոմերոսին ու անտիկներին չհաշված, և ընդհանրապես՝ աշխարհի ամենահայտնի բանաստեղծներից մեկն ա։ Հայերեն թարգմանված կա, բայց իմաստավորված չի։ Ուզում եմ խոսակցություն բացել Կավաֆիսի մասին․․
http://marinepetrossian.com/hy/about-cavafy
Add a comment...

Post has attachment
Add a comment...

Post has attachment
Add a comment...

Post has attachment
#ԱղասիԽանջյան #Հայաստան #1930ականներ #մարինե_սյունակ Ես ընդհանուր իրավիճակը նկարագրեցի միայն։ Իսկ Ռաֆայել Աթայանը, նշածս հոդվածում, շատ ավելի կոնկրետ, շատ ավելի մանրամասն բացատրում ա, թե ինչ թակարդում էր հայտնվել Աղասի Խանջյանը 1936 թվին։ Դեռ մայիսին ձերբակալել էին հայտնի գործիչ Ներսիկ Ստեփանյանին։ Մինչև էդ Հայաստանի կուսակցական ղեկավարությունը «ահազանգ» էր ստացած եղել՝ Ստեփանյանի «անբարեհուսության» մասին, բայց ՀԿԿ Կենտկոմի վերահսկիչ հանձնաժողովը, քննելով ահազանգը, մեղավորություն չէր գտել Ներսիկ Ստեփանյանի արտահայտած համարձակ մտքերում։ Եվ ահա 1936թ հուլիսի 9-ի Անդրերկրկոմի բյուրոյի նիստում, որից Խանջյանը կենդանի չվերադարձավ, նրան մեղադրել էին «զգաստությունը կորցրած լինելու», Ներսիկ Ստեփանյանին վերաբերող ահազանգը անտեսելու մեջ և հանձնարարել էին հսկողության տակ առնել «Ստեփանյանի խմբակի գործի» հետաքննությունը։ Հենց սա էր թակարդը։ Որովհետև Ներսիկ Ստեփանյանը Ստալինի և Բերիայի առաջ իսկապես «աններելի մեղքեր» ուներ գործած՝ սեփական օրագրում սևով սպիտակի վրա գրել էր, թե ինչ ա մտածում անձի պաշտամունքի մասին, Բերիային համեմատել էր Աբդուլ Համիդի հետ։ Սրա մասին հանրությանը հայտնի դարձավ իհարկե շատ ուշ՝ Ստալինի մահից և անձի պաշտամունքի դատապարտումից հետո, բայց Աղասի Խանջյանը սա պետք ա որ իմանար դեռ էն ժամանակ։ Այսինքն՝ մարդուն, մահվանից բացի, թողել էին մեկ ելք, անպատիվ ելք՝ գլուխն ազատել, ձերբակալված Ներսիկին սևացնելով և նրա գործը, կուսակցական հանձնարարության համաձայն, ավարտին՝ գնդկահարության հասցնելով։ Նման անպատիվ քայլի Աղասի Խանջյանը չի գնացել։ Նախընտրել ա մահը
Add a comment...

Post has attachment
#ԱղասիԽանջյան #Հայաստան #1930ականներ #մարինե_սյունակ «Գարուն» ամսագիրը էդ ժամանակ մոտ 70 հազար տպաքանակ ուներ և եթե մի բան դրանում տպագրվեր, ամբողջ Հայաստանը կարդում էր։ Ես դա քաջ գիտեի։ Ու անհամբեր սպասում էի, թե ուրիշ ինչ կգրվի սրա մասին, ուրիշ ինչ հիմնավորումներ կբերվեն՝ Աղասի Խանջյանի ինքնասպանության վարկածը հաստատող կամ հակառակը՝ ժխտող։ Բայց հիմնավորումներ չբերվեցին, որպես արձագանք Ռաֆայել Աթայանի գրածին հնչեց միայն գրավոր հայհոյանք, ստալինա-բերիայոտ ոճով՝ տո դու ո՞նց ես ռիսկ անում նման բան պնդես, տո դու ո՞վ ես որ նման բան պնդես
Add a comment...

Post has attachment
#ԱղասիԽանջյան   #Հայաստան   #1930ականներ  #մարինե_սյունակ Շատ տարիներ առաջ էր, Սովետական Միությունը կար դեռ, բայց Գորբաչովի Պերեստրոյկան արդեն սկսվել էր, «Գարունում» մի հոդված տպագրվեց, կոչվում էր «Ասպետական հոգիներ» (#11, 87թ)։ Հեղինակը՝ գրող Ռաֆայել Աթայանը, պատմում էր Ներսիկ Ստեփանյանի, Աղասի Խանջյանի, Սահակ Տեր-Գաբրիելյանի և 30-ականների այլ կոմունիստ գործիչների, նրանց կյանքի և մահվան հանգամանքների մասին։ Բոլոր պատմություններն էլ շատ հետաքրքիր էին, մանավանդ որ հեղինակը պատմում էր որպես ժամանակակից և որոշ կարևոր դեպքերի մասնակից, բայց Աղասի Խանջյանի պահով՝ ոչ միայն պարզապես հետաքրքիր էր, այլ նաև անակնկալ, քանի որ Աթայանը, հանգամանալի անդրադառնալով նրա մահվան հանգամանքներին, պնդում էր, թե Խանջյանը ինքնասպան ա եղել, ոչ թե սպանվել Բերիայի կողմից
Add a comment...
Wait while more posts are being loaded