Profile cover photo
Profile photo
Arpinet LLC
9 followers
9 followers
About
Posts

Post is pinned.Post has attachment
«Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց»
«Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում «Արփինետ» ընկերության աշխատակիցները այցելեցին Այգեկի միջնակարգ դպրոց:
Այսօր ընկերության աշխատակիցներն անցկացրեցին հատուկ դասընթաց, որի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու «Արփինետ» ընկերությանը, ինչպես նաև ՏՏ ոլորտին: «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրն իրականացնելու համար «Արփինետ» ընկերությունը ընտրել է ոչ թե մեկ, այլ` 17 դպրոց: Նախատեսվում է նաև ծրագրի շրջանակներում այցելելություն կազմակերպել ընկերություն և ծանոթացնել բոլոր այն հմտություններին, որոնք ընկերության աշխատակիցները ներկայացրել էին դպրոց այցելության ժամանակ: Ծրագրի նպատակն է միավորել ծրագրավորմամբ հետաքրքրվող դպրոցահասակներին և մեծ հնարավորություններ ընձեռել՝ զարգացնելով հայ դպրոցականների ստեղծագործ մտածելակերպը, ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը և երեխաներին փոքր տարիքից պատրաստել՝ թիմային աշխատանքի և համագործակցության։
PhotoPhotoPhotoPhotoPhoto
2015-11-05
7 Photos - View album

Post has attachment
23.10.2016թ. Ինովացիաներ - ՏՀՏ-ն` որպես ԵՏՄ տնտեսական զարգացման քարշակ
Սույն թվականի սեպտեմբերի 23-ին ՀՄԽ «Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոնում» տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Ինովացիաներ - ՏՀՏ-ն որպես Եվրասիական Տնտեսական Միության տնտեսական զարգացման քարշակ» թեմայով։ Կլոր սեղանին մասնակցեցին Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի (ԵՏՀ) Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ-Նախարար տիկին Կարինե Մինասյանը, Տեղեկատվական Տեխնոլոգիաների Վարչության Տնօրեն պարոն Խաժակ Կարայանը, ԵՏՀ այլ պաշտոնատար անձինք։ Հայկական կողմից ներկա էին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության, ՏՀՏ Գործատուների Միության, Ինտերնետ Հանրություն ՀԿ, «ԱՐՄԻՔՍ» Հիմնադրամի, «Արփինետ» ընկերության ղեկավարները, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՓՄՁ ԶԱԿ ներկայացուցիչներ, ՏՏ ընկերությունների ղեկավարներ, ոլորտի փորձագետներ։ Հանդիպման ընթացքում թեժ քնարկումներ տեղի ունեցան ԵՏՄ շրջանակներում ՏՀՏ գործածությունը՝ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումն ապահովելու խնդրին, ՏՏ պրոդուկտների հավաստագրման խնդիրների, տնտեսության ճյուղերի համար ՏՀՏ լուծումների միասնական ռեստրի ստեղծման, աքսելերատորների աշխատանքի աջակցման հարցերի շուրջ։ Նշվեց, որ ԵՏՀ-ն բաց է հայ գործընկերների համար և, հաշվի առնելով ԵՏՀ պրոֆիլային ուղղություններում հայ պաշտոնյաների ներգրավվածությունը, կոչ է արվում ներկայացնել առաջարկություններ և նկատառումներ ԵՀՏ կողմից Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների մասով առավել ակտիվ աշխատանքներ կազմակերպելու նպատակով։ Համաձայնություն ձեռք բերվեց ուղեգրել ԵՏՀ պաշտոնյաներին սույն թվականի հոկտեմբերի 3-4 Հայաստանում կայանալիք Եվրասիական Ցանցային Օպերատորների Խմբի ”ENOG 12” համաժողովին։ Հանդիպման կազմակերպիչն էր հանդիսանում ԱՐՄԻՔՍ հիմնադրամը՝ Արփինետ ընկերության աջակցությամբ։
PhotoPhotoPhotoPhoto
14.08.2017
4 Photos - View album

Post has attachment
22.10.2016թ.Հանդիպում Սամվել Մարտիրոսյանի հետ
Սեպտեմբերի 22-ին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի նորաբաց «Ինովացիոն էթնիկ Մարզային Կենտրոն»-ում տեղի ունեցավ վարպետաց դաս` մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, որին մասնակցեցին նաև «Արփինետ» ընկերության աշխատակիցները: Հանդիպման ընթացքում փորձագետը խոսեց մեդիա գրագիտության կարևորության, տեղեկատվական աղբյուրների հետ աշխատանքի նրբությունների և մեր կյանքում համացանցի ունեցած ազդեցության մասին։ Քննարկվեց նաև սոցիալական ցանցերը որպես PR-ի և հակաPR-ի միջոց թեման: «Ինովացիոն էթնիկ Մարզային Կենտրոնի» ղեկավար Քրիստինե Գյոնջյանը նշեց, որ դասընթացները և հանդիպումները ՏՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ լինելու են շարունակական:
PhotoPhotoPhotoPhotoPhoto
14.08.2017
6 Photos - View album

Post has attachment
09.10.2016թ. Հանդիպում Կարեն Վարդանյանի հետ.
Այսօր «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի նորաբաց «Ինովացիոն էթնիկ Մարզային Կենտրոն»-ում տեղի ունեցավ վարպետաց դաս և հանդիպում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ: Դասընթացին մասնակցեցին նաև «Արփինետ» ընկերության աշխատակիցները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Տեխնոլոգիական ձեռներեցությունը Հայաստանում», «Տեխնոլոգիական ձեռնարկությունների ստեղծման խթանումը Հայաստանում», այդ թվում, «Բարձր տեխնոլոգիաների ոլորտը` որպես Հայաստանի տնտեսության առաջատար և քարշակ», Ինովացիաները տնտեսության մեջ» և «Ուղեղների արտահոսքի կանխման միջոցները» թեմաները: Հանդիպումները և դասընթացները ՏՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ լինելու են շարունակական:
PhotoPhotoPhotoPhoto
14.08.2017
4 Photos - View album

Post has attachment
Լավագույն հաճախորդ 25.08.2016

Այսօր «Արփինետ» ընկերության աշխատակիցներն ու «լավագույն հաճախորդները» այցելեցին «Մաչանենց» թատրոն, որտեղ դիտեցին «Մանե» ինտերակտիվ ներկայացման առաջնախաղը:
PhotoPhotoPhotoPhotoPhoto
14.08.2017
6 Photos - View album

Post has attachment
Շնորհակալագիր 24.08.2016թ.

«Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը ստացավ շնորհակալագիր՝ Էջմիածնի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցության, «Էջմիածին.հայ» և «Ejmiatsin.am» դոմենի ձեռքբերման հարցում ցուցաբերած աջակցության համար: Շնորհակալագիրը հանձնեց Էջմիածնի քաղաքապետարանի ինֆորմացիայի, վերլուծության և արտաքին կապերի բաժնի պետ Սոնա Մաթևոսյանը:
Photo
Photo
14.08.2017
2 Photos - View album

Post has attachment
«Համագործակցության համահայկական առցանց հարթակի մեկնարկ»
Հուլիսի 9-ին «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի նախաձեռնությամբ կայացավ «Թող ողջ հայության արևը մի տեղից ծագի… » խորագրով համահայկական հավաքը:
Հանդիպման նպատակներից մեկն էր քննարկել «Միասնության խաչմերուկ» առցանց հարթակի ստեղծման հնարավորությունն ու հեռանկարները, ինչպես նաև հիմնական գործընկերների գործառույթները և առաջիկա անելիքները: Հանդիպմանը, ի թիվս սփյուռքի, երիտասարդական կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների, մասնակցեցին նաև «Արփինետ» ընկերության աշխատակիցները:
«Արփինետ» ընկերությունը կիրականացնի հարթակի տեխնոլոգիական բաղադրիչների նախագծումն ու գործարկումը, իսկ ՀՄԽ-ի Ինովացիոն Էթնիկ Մարզային Կենտրոնի շրջանակներում կապահովվի հարթակին սկսնակ տեխնոլոգիական խմբերի և ընկերությունների ներգրավումը:
PhotoPhotoPhotoPhotoPhoto
2016-07-12
8 Photos - View album

Post has attachment
Լավագույն հաճախորդ 04.07.2016
Обновлено 13 часов назад
Այսօր «Լավագույն հաճախորդ» ծրագրի շրջանակներում կայացավ հերթական հանդիպումը: «Արփինետ» ընկերություն «լավագույն հաճախորդները» այցելեցին «Մաչանենց» թատրոն, որտեղ դիտեցին «3-րդ աչք» ներկայացումը: «լավագույն հաճախորդները» ունեցան էքսկուրս ՀՄԽ-ի տարածքում, եղան «Մաչանենց» թանգարանում, որտեղ ծանոթացան հայ կենցաղավարման մշակույթի հետ: Հանդիպումները մեր բաժանորդների հետ լինելու են շարունակական:
PhotoPhotoPhotoPhotoPhoto
2016-07-05
6 Photos - View album

Post has attachment
Լավագույն հաճախորդ 23.06.2016
Обновлено в четверг
Այսօր «Մաչանենց» թատրոնում «Արփինետ» ընկերության «լավագույն հաճախորդները» դիտեցին «3-րդ աչք» ներկայացումը: Ներկա էր նաև Էջմիածնի քաղաքապետ պարոն Կարեն Գրիգորյանը: Մինչ ներկայացումը «Արփինետ» ընկերության «լավագույն հաճախորդները» շրջայց կատարեցին Հայ Միասնության Խաչի տարածքում` ծանոթանալով հայկական մշակույթին: Ավանդական դարձած հանդիպումները մեր բաժանորդների հետ լինելու է շարունակական:
PhotoPhotoPhotoPhotoPhoto
2016-06-25
8 Photos - View album

Post has attachment
ԴիջիԹեք Business Forum 2016
Обновлено около недели назад
Այսօր, Էլիտ Պլազա Բիզնես կենտրոնում, մեկնարկեց ԴիջիԹեք Business Forum 2016-ը, որին մասնակցեց «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Միջոցառման հիմնական նպատակն է խթանել ՏՀՏ միջոցների կիրառմանը՝ տնտեսության տարբեր ոլորտներում: ԴիջիԹեք Business Forum 2016-ի ընթացքում քննարկվում են մարդկային ռեսուրսների կառավարման, կիբեր անվտանգության, էլեկտրոնային կառավարման, Հայաստանում սկսնակ ձեռներեցների հիմնախնդիրների, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ձևաչափեր և այլ հարցեր: Մանրամասները՝ http://uiteorg.wix.com/digi-business-forum
PhotoPhotoPhotoPhotoPhoto
2016-06-25
6 Photos - View album
Wait while more posts are being loaded